Այսօր: Շաբաթ, 19 Հունիսի 2021թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.21 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Սիրելի՛ այցելու,Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի  պաշտոնական կայքէջում:Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու  համայնքի  պատմամշակութային ժառանգությանը,  համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին:  Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը:Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ Դուք այստեղ կգտնեք Թումանյանի  համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն:Հարգանքով  Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ ... Մանրամասն
15.06.21 ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Այս ուսումնասիրությունն իրականացվում է Ագրոբիզնեսի հետազոտությոնների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, ֆերմերների կարողությունների բարելավման կարիքները՝ շեշտադրելով կանանց դերը գյուղատնտեսության մեջ:
Հետազոտության արդյունքում կբացահայտվեն գյուղատնտեսության ոլորտի խնդիրները/կարիքները և կառաջարկվեն մի շարք նորարարական լուծումներ, որոնք կխթանեն գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության աճը:

https://docs.google.com/forms/d/1HyKE49XnIFjx1uAHcpFG55m-2hyUkaieTGAxBP19KQU/viewform?edit_requested=true&fbzx=2037087031404411532

08.06.21 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էկոլոգիապես մաքուր բիզնես վարելու մասին «ԵՄ հարևաններ արևելք» նախագծի կողմից պատրաստված ինտերակտիվ էլեկտրոնային քարտերը Քարտերը քննարկում են տարբեր արդիական խնդիրներ, ինչպիսիք են.1. Ինչու՞ պետք է բիզնեսն ավելի հաճախ օգտագործի ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրության մեթոդներ2. Ինչպե՞ս կարող է այդ մեթոդների օգտագործումը նվազեցնել բիզնեսի ծախսերը, ինչպե՞ս կարող են ձեռնարկությունները կանաչ տեխնոլոգիաներ օգտագործել հայկական իրականության մեջ3. Ի՞նչ ֆինանսական աջակցություն է առաջարկում ԵՄ-ն բիզնեսին:Քարտերը հասանելի են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:հայերենԷկոլոգիապես մաքուր բիզնես վարելու մասին «ԵՄ հարևաններ արևելք» նախագծի կողմից պատրաստված ինտերակտիվ էլեկտրոնային ... Մանրամասն
08.06.21 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՏՐՎԵՑԻՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
Հունիսի 7-ին Թումանյանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանի անունից շնորհակալագրեր տրվեցին Թումանյան համայնքի ակտիվ երիտասարդներին հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպած միջոցառմանը՝ ակտիվ մասնակցության և ներդրած ջանքերի համար:
Շնորհակալագիր տրվեց նաև Թումանյանի համայնքապետարանի երկրորդ կարգի մասնագետ,մշակույթի գծով աշխատակից Սիրարփի Եգանյանին՝ միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար:
04.06.21 ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Այսօր Թումանյան համայնքի չորս բնակավայրերի Քարինջի, Մարցի, Լորուտի և Թումանյանի դպրոցներում հնչեց վերջին զանգը։ Համայնքապետարանի աշխատակիցները համայնքի ղեկավարի ժ/պ Տիգրան Մխիթարյանի գլխավորությամբ մասնակիցը եղան Վերջին զանգի միջոցառումների շարքին։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը` շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց բարի երթ , հաջողություններ , ուժ ու անկոտրուն կամք, անսպառ համբերություն կյանքի փորձությունները դիմակայելու` պատվով հաղթահարելու համար։
Թումանյանի համայնքապետարանի կողմից շրջանավարտները ստացան փոքրիկ հուշանվերներ։
03.06.21 ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՀՖՖ-Ի ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը Լոռու մարզում: Օրերս Թումանյանի համայնքապետարանին ՀՖՖ-ի կողմից տրամադրվել է մարզահագուստ, գնդակներ, ֆուտբոլային պարագաներ:
Թումանյանի համայնքապետարանը իր կողմից անում է ամեն հնարավորը, որպեսզի համայնքի բոլոր բնակավայրերում ֆուտբոլը զարգանա համաչափ:
Մոտ օրերս Թումանյան քաղաքում կվերսկսվեն ֆուտբոլային պարապմունքերը:
03.06.21 ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Թումանյան համայնքի 2 բնակավայրերում՝ Թումանյան քաղաքում և Լորուտ գյուղում նշվեց հունիսի մեկը: 

Միջոցառմանը մասնակցում էին համայնքի տարբեր բնակավայրերի փոքրիկները:

01.06.21 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ…

Իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Դուք մեր երկրի ապագան եք, մեր վաղվա հզոր հայրենիք կերտողները։ Յուրաքանչյուրիս պարտքն է ձեր անհոգ մանկության համար ստեղծել բարեկեցիկ, հարմարավետ պայմաններ։ 

Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ, ցանկանում անհոգ կյանք, երջանիկ մանկություն, խաղաղ երկինք և անսպառ ժպիտներ: Շրջապատված լինեք անհուն սիրով ու հոգատարությամբ:

Թումանյանի համայնքապետարանը ամեն ինչ արել է, որ ձեր օրը տոնի վերածվի, ուստի բոլորին ժամը 11:00-ին հրավիրում ենք Թումանյանի ֆուտբոլի մարզադաշտ, իսկ ժամը 15:00-ին Լորուտ գյուղի մանկապարտեզի բակ։

31.05.21 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
EU4Culture-ը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքների համարՆոր «EU4Culture» («ԵՄ-ն մշակույթի համար») ծրագիրը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարություններ մշակելու համար՝ հետևելով Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը:Դիմելու համար իրավասու քաղաքները ժամանակ ունեն մինչև հունիսի 30-ը: Նախնական փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվեն հինգ քաղաքներ՝ ստանալով մինչև 1000 եվրոյի դրամաշնորհ` ամբողջական հայտի մշակման համար: Դրանցից յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեքը կստանան 30,000 եվրո դրամաշնորհ` մշակութային զարգացման ... Մանրամասն
30.05.21 «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ» ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ…

«Հանրապետության օրվա» առթիվ Թումանյանի մշակույթի տանը համերգային ծրագրով հանդես եկան Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը։ Միջոցառման ժամանակ Թումանյան համայնքի ղեկավարի ժ/պ Տիգրան Սամվելի Մխիթարյան -ը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա «Լազուր» ժողգործիքների համույթը իրենց հայրենասիրական կատարումներով ողջունեցին թումանյանցիներին։

Թումանյան համայնքի   ղեկավարի ժ/պ Տիգրան Մխիթարյանի և համայնքապետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում ծնունդով Թումանյանցի,ներկայումս ԱՄՆ-ում բնակվող, Արշակ  Անդրանիկի Նիկողոսյանին՝ միջոցառմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսադարան
Տարեկան հաշվետվություն 2020
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner