Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 824
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.12.19 Չինաստանում երեխաներն ու դեռահասները տեսախաղերով կզբաղվեն միայն որոշակի ժամերի

 Չինաստանի իշխանություններն արգելել են երեխաներին և դեռահասներին առցանց խաղերով զբաղվել երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 8-ն ընկած ժամանակահատվածը: Իշխանությունները նաև սահմանել են՝ որքան ժամանակ կարող են երեխաները հատկացնել համակարգչային խաղերին: Աշխատանքային օրերին այն չպետք է գերազանցի 90 րոպեն, իսկ հանգստյան և տոնական օրերին թույլատրելի ժամանակը հասնում է 3 ժամի: Սահմանված ժամանակը վերահսկելու նպատակով խաղային բոլոր հարթակներում անցկացվելու է օգտատերերի ինդետիֆիկացիա: 

 Աղբյուրը՝ https://ittrend.am
Խմբագրել Հեռացնել
04.12.19 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Թումանյան համայնքում անցկացված հանրային բաց լսումների և քննարկումների արդյունքները ստորև.

Հանրային լսումներ

Խմբագրել Հեռացնել
26.11.19 ԱՇՆԱՆ ՀԱՆԴԵՍ ՄԱՐՑ ԳՅՈՒՂԻ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

_Աշու՜ն,աշու՜ն,աշու՜ն,
Ջերմ գույներով,նախշուն,
Ո՞վ է այդպես շռայլ
Քեզ գույնզգույն նախշում։

Աշունն իր ողջ հմայքով, վառ գույներով, բերք ու բարիքով, աշնան արևով ու երեխաների ուրախ տրամադրությամբ այսօր հանգրվանել էր Մարց գյուղի նախակրթարանում։ 2019 թվականի նոյեմբերի 25-ին խմբասենյակում տիրում էր աշնանային մթնոլորտ։
Երեխաները նկարագրեցին աշնան ամիսները, հանդես եկան աշնան վերաբերյալ երգերով, բանաստեղծություններով և պարերով։

Խմբագրել Հեռացնել
25.11.19 <<ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020Թ. ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Թումանյան համայնքում անցկացված հանրային բաց լսումների և քննարկումների արդյունքները ստորև.

Հանրային քննարկում

Խմբագրել Հեռացնել
12.11.19 ՈՍԿԵԶՕԾ ԱՇՈՒՆԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Աշուն է, աշուն՝ դեղնահեր, սիրուն...

Նոյեմբերի 8-ին Թումանյանի մանկապարտեզում աշնանային տրամադրություն էր տիրում:Բազմերանգ, գունագեղ ու մեղմաշունչ աշնան շունչը զգացվում էր երեխաների բանաստեղծությունների, երգ ու պարի մեջ:Փոքրիկները մեծ ոգևորությամբ և ուրախ տրամադրությամբ արտասանեցին, երգեցին ու պարեցին՝ փոխանցելով հանդիսատեսին դրական լիցքեր, տաք աշնան ջերմություն:

Խմբագրել Հեռացնել
05.11.19 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԸ

2019թ. սեպտեմբեր ամսում բարեկարգման աշխատանքներ կատարվեցին  Թումանյան քաղաքի հրապարակում և Հովհ. Թումանյանի արձանի պուրակում:Թումանյան համայնքի իշխանությունների նախաձեռնությամբ համայնքի բյուջեի միջոցներով Թումանյան քաղաքի հրապարակում իրականացվեցին սալիկապատման,ջրավազանի բարեկարգման և լուսավորման աշխատանքներ, իսկ աշխատանքների ավարտից հետո հրապարակի համար ձեռք բերեցին թվով 6 նոր նստարան:
Այժմ Թումանյան քաղաքն ունի գեղեցիկ ու բարեկարգ հրապարակ, ինչը ոգևորում և ուրախացնում է յուրաքանչյուր թումանյանցու:

Խմբագրել Հեռացնել
30.10.19 30. 10.2019 Բերքառատ աշուն

Ոսկեփայլ աշունը հանգրվանել էր Լորուտի  մանկապարտեզում և իր  հետ բերել էր աշնանային գույներ, շշուկ ու շրշյուն, մեղմ օրոր:  Այդ օրորի տակ երեխաները երգեցին, պարեցին, բեմականացրին <<Աշնան շուկան>>`որտեղ  ամեն բան արժեր մի հանելուկ կամ մի ոտանավոր:  Այն աշխատանքային, էսթետիկ, մտավոր դաստիարակության համալիր մատուցում էր:

Ծնողները ջանք ու եռանդ չէին խնայել ցուցադրելու իրենց ձեռքով պատրաստած աշնանային  կոմպոզիցիաները՝  բոլորն էլ մրցանակակիր էին, ու շահումը միասնական էր:

Տաք, աշնանային զեփյուռ անցավ Լորուտի մանկապարտեզով:  

 

Խմբագրել Հեռացնել
07.10.19 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Թումանյանի համայնքապետարանի և ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի նախագահ Վ.Ղարաջյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-ին Թումանյան համայնքի մշակույթի տանը նշվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը և տարեցների միջազգային օրը՝հոկտեմբերի 1-ը:Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր,մի շարք համայնքների <<Ակտիվ երկարակեցություն>> խմբի անդամներ, դերասաներ և բնակիչներ: Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Լ.Զավարյանը:Ելույթ ունեցավ նաև ՀԿԽԸ սեցիալ-աջակցության բաժնի վարիչ Քրիստինա Իսպիրյանը:Արվեստի դպրոցի սաները լավագույնս ներկայացրին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները:Ասմունքով հանդես եկան դերասանուհի Ռ.Մխիթարյանը ,Ս.Զորյանի տուն ... Մանրամասն
Խմբագրել Հեռացնել
01.10.19 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 3-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1.Բնակավայրերի քանակը՝ 7:2.Հրավիրված խորհրդակցություններ իքանակը՝ 13:3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝ 485:4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 85, որից`5-ական անգամ Աթան,Ահնիձոր,Լորուտ,Մարց,Շամուտ,Քարինջ բնակավայրերեն այցելել Թումանյան քաղաքից և  9-ական անգամ Թումանյան քաղաք են այցելել գյուղական բնակավայրերից:5.Ավագանունիստերիքանակը՝ թվով 1:6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ 0:7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը`թվով 27-ը, որից՝ 8-ը ք.Թումանյանում, 5-ը՝ գ. Քարինջում, 14-ը՝գ. Մարցում:1.Ք.Թումանյանում իրականացվել է առաջնային կարիքների գնահատում:Սոցիալական աջակցության համար համայնքապետարան դիմած քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացվել ... Մանրամասն
Խմբագրել Հեռացնել
05.09.19 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՒՀ-Ի ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ

Սեպտեմբերի 4-ին  Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունը հյուրընկալել էր  <<Ֆոքըս օն չիլդրեն նաու ինկ>> ԲԿ-ի մի խումբ բարերարների, ովքեր ՆՈՒՀ-ին նվիրաբերել էին գեղեցիկ խաղահրապարակ:ՆՈՒՀ-ում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, երեխաները ողջունեցին և շնորհակալություն հայտնեցին բարերարներին՝ նրանց համար ցուցադրելով փոքրիկ միջոցառում:Իր երախտագիտությունը հայտնեց հյուրերին նաև համայնքի ղեկավարը:Բարերար-հյուրերն էլ երջանիկ էին, քանի որ իրենց նվիրատվությունը երջանկացրել էր մեր փոքրիկներին:

Խմբագրել Հեռացնել
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Մանկապարտեզի հանդես
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner