Այսօր: Չորեքշաբթի, 27 Հունվարի 2021թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.01.21 ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
  Սիրելի թումանյանցիներ Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշումը, որով էլ ազդարարվեց Ազգային բանակի հիմնման սկիզբը: Միայն մարտունակ բանակը կարող էր լինել Հայոց անկախ պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող անկախության և անվտանգության պահպանման երաշխիքը: Այսօր մեր բանակը նաև յուրաքանչյուրիս հպարտությունն է, իսկ Բանակի օրը՝ հոգեհարազատ տոն բոլորիս համար: Շնորհավորում ենք բոլորիս, մեր սահմանների վրա գիշեր ու զօր կանգնած բոլոր զինվորներին, սպաներին, նրանց ընտանիքներին: Մաղթում ենք առողջություն, բարձր տրամադրություն և, իհարկե, խաղաղություն:Փառք ու պատիվ մեր հաղթական ... Մանրամասն
30.12.20 ԱՄԱՆՈՐՅԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Օրերս Թումանյան քաղաքում արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների ընտանիքներին, ովքեր ունեն անչափահաս երեխաներ՝ <<Գաղտնի ձմեռ պապ>> ակցիայի շրջանակներում անհատ բարերարների կողմից և World Vision բարեգործական կազմակերպության աջակցությամբ տրամադրվեց ամանորյա նվերներ և սննդօգնություն։ Շնորհակալ ենք World Vision-ին և հովանավորներին ստեղծված հետպատերազմական շրջանում աջակցելու և ժպիտներ պարգևելու համար։

30.12.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ բնակիչներ

Թերթում ենք կյանիքի ևս մեկ էջ, որը լի էր դժվարություններով, ցավով, կսկիծով ու անդառնալի կորուստներով:Մեկ դար անց՝ 2020թ., նորից խեղվեց հայի ճակատագիրը, սակայն պահն է՝ համախմբվելու և աշխարհին ցույց տալու, որ՝ քիչ ենք, բայց հայ ենք:

Գալիք 2021 թվականը բոլորիս համար թող լինի քաջ առողջության, խաղաղության, անվտանգության, և նվաճումների տարի:Թող որ հայ մայրերն արտասվեն միայն երջանկությունից, հայ մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ՝ լիարժեք ընտանիքում, իսկ զենքերը կրակ արձակեն միայն տոնախմբություներին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

29.12.20 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվետու եռամսյակ - 2020թ. 4-րդ եռամսյակ №№ Համայնք Բնակության վայրի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակը Ընտանիքի կազմի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակը Գույքահարկի վերաբերյալ տրված տեղեկանքների (զրոյական) քանակը Հողի հարկի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակը Հողի և անասնագլխաքանակի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակը Ազատ ոճի տեղեկանքների քանակը Քաղաքացիներից ստացված դիմումների քանակը Դիմումներին ի պատասխան ուղարկված գրությունների քանակը ՀԿՏՀ-ի միջոցով մարզպետարան առաքված՝ համայնքի ավագանու և համայնքի որոշումների ընդհանուր քանակը ՀԿՏՀ-ով գրանցված մտից գրությունների քանակը ՀԿՏՀ-ով առաքված ելից գրությունների քանակը ՀԿՏՀ-ի միջոցով բնակավայրերի վարչական ղեկավարներին տրված հանձնարարականների ... Մանրամասն
29.12.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Թումանյան համայնք (2020թ. 4-րդեռամսյակ)1.Բնակավայրերի քանակը՝  7:2.Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝ 12:3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝ 328:4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 65, որից` 1-ական անգամ Ահնիձոր, Լորուտ,Մարց, Քարինջ, Շամուտև 2 անգամ Աթան բնակավայրեր, բնակավայրերեն այցելել Թումանյան քաղաքից և 58 անգամ Թումանյան քաղաք են այցելել 6 գյուղական բնակավայրերից:5.Ավագանու նիստերի քանակը՝ թվով 0:6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ 0:7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը`թվով 132-ը, որից՝ 116-ը ք.Թումանյանում, 7-ը՝ գ. Լորուտում, 1-ը՝ Մարցում, 8-ը՝ Քարինջում։Թումանյան քաղաքում կատարված 104 տնայցերի արդյունքում իրականացվել է առաջնային ... Մանրամասն
05.11.20 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
Հարգելի՛ բնակիչներ  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից մինչ օրս Թումանյան համայնքը ևս անմասն չի մնացել՝ տրամադրելով բազմատեսակ օգնություն:Այս մարդասիրական գործում իրենց ներդրումն են ունեցել թե՛ համայնքապետարանի, թե՛ դպրոցների, թե՛ ՆՈՒՀ, ԿՏ, ՄԱԴ ՀՈԱԿ-ների աշխատակիցները, թե անհատ անձինք:Համայնքում բոլորը՝ մեծ, թե փոքր, մտահոգված են հայրենիքի ճակատագրով և իրենց ներդրումն են ունենում՝ հավաքելով գումար, սնունդ, հագուստ, տաք ծածկոցներ, հիգիենայի պարագաներ և ժամ առաջ ուղարկում առաջնագիծ:Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցների և բնակիչների կողմից հավաքված 3500000 ՀՀ դրամը փոխանցվեց Համահայկական հիմնադրամին:Առաջնագիծ է ուղարկվել նաև համայնքի ... Մանրամասն
22.10.20 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՉԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

ՀԱՐԳԵԼԻ՛ ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻՆԵՐ
Հարգելի՛ հայրենակիցներ, հասունացել է պահը եւ բոլորս միասնական կերպով պետք է մեր բաժին մարտը մղենք։ Ռազմաճակատը յուրաքանչյուրիս ֆիզիկական մասնակցության եւ յուրաքանչյուրիս սխրանքի կարիքն ունի: Սա յուրաքանչյուրիս պարտքն է եւ պետք է արժանապատիվ կերպով պայքարենք։ Հետեւապես, բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը եւ կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած դիմել Թումանյանի համայնքապետարան՝ կամավորական ջոկատին անդամակցելու համար:

Հանուն հայրենիքի, հանուն ազատության՝ ի զեն։

Բոլոր տղաները հենց այս պահից, եթե ցանկանում են կամավորագրվել ջոկատին, կարող են կապ հաստատել նշված հեռախոսահամարներով՝ 093 099 088 կամ 098 048 046:

20.10.20 ԴԻԱԿՈՆԻԱ ԲՀ-Ի <<ՏԱՔ ՃԱՇ>> ԾՐԱԳԻՐԻ 3-ՐԴ ՓՈՒԼԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Ավարտին է մոտենում Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում <<Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ սկսված <<Տաք ճաշ>> ծրագրի երրորդ փուլը։ Ծրագիրը հնարավորություն տվեց Թումանյան քաղաքի  52 սոցիալապես անապահով ընտանիքների հոգալ իրենց սննդապահովվածության խնդիրները։ Աննկարագրելի է ծրագրի շահառու հանդիսացող բնակիչների գոհունակությունն ու հարգանքը Դիակոնիա ԲՀ-ի նկատմամբ։ 

20.10.20 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ․․․
Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում ներկայումս ժամանակավոր կացարանով ապահովված է 10 ընտանիք՝ թվով 31 անձ։ Կացարանի հարցով մեզ օգնեց <<Դիակոնիա>> ԲՀ-ն՝ տրամադրեց իր ամառային ճամբարի համար նախատեսված շենքը՝ այնտեղ տեղավորելով 7 ընտանիք։ Մնացած 3 ընտանիքները բնակվում են Թումանյան քաղաքի որոշ  բնակարաններում՝ տանտերերի հետ միասին։ Ընտանիքների հետ իրականացվել է հանդիպում՝ կատարվել առաջնային կարիքների գնահատում։ Իրականացվում է նաև մշտադիտարկում՝ արցախցիների նոր կարիքներին շուտափույթ արձագանքելու համար։ Համայնքի ղեկավարը անձամբ է այցելել ընտանիքներին և հայտնել նրանց օգնելու իր պատրաստակամությունը։ Քաղաքում հաստատվելուց ի վեր լուծվել է երեխաներին դպրոց և մանկապարտեզ տեղավորելու հարցը։ ... Մանրամասն
06.10.20 «100%-ով համոզված եմ, որ Հայաստանի տարածքը գաղտնալսում և տվյալներն Ադրբեջանին փոխանցում են Թուրքիայից». Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Թուրքիայի ներգրավվածությունը, սիրիայի գրոհայինների ներգրավումն ամբողջովին փոխել է տեղեկատվական պատերազմի ֆորմատը։ «Փաստացի, մեզ մնում է հետևից մի փոքր հարվածել, և արդեն ինքնըստինքյան մեր գործն անում են արտասահմանյան լրատվամիջոցները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:Փորձագետը տեղեկատվական պատերազմում հայկական կողմի թույլ կողմը համարում է բնակչության անփութությունը. «Շատ դեպքերում ուզում են օգուտ տված լինել և տարափի պես տարածում են ձայնային հաղորդագրություններ՝ առանց խորանալու՝ ով է ուղարկել, ինչու է ուղարկել: Հիմա ադրբեջանական հետախուզությունը շատ ակտիվ պատվերներ է ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսադարան
Տարեկան հաշվետվություն 2020
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner