Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5771
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.02.20 <<ԲԱՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ Է ԱՆՀԱՍ ԱՐԱՐԱՏԸ ՄԵՐ ՆՈՐ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ...>> ԱՅՍՕՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 151-ԱՄՅԱԿՆ Է
Կան գրողներ, որոնց կենսապատումը նրանց ստեղծագործության լավագույն մեկնաբանությունն է, իսկ գեղարվեստական երկերը՝ կյանքի լավագույն արդարացումը։ Վ. Բելինսկու խոսքերով, այդպիսի գրողների առջև ժամանակը ծունկի է գալիս։ Այս առումով առանձնահատուկ ու բացառիկ է Հովհաննես Թումանյանը, որովհետև նա պատկանում է այն հանճարեղ արվեստագետների շարքին, որոնց ուժը բանաստեղծի և մարդու անբաժանելիության մեջ է, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնության մեջ։ Նա դարակազմիկ գրականություն է ստեղծել՝ վերադասելով իր ժամանակն ու բոլոր ժամանակների մարդուն, հայ գրականություն բերելով գեղարվեստական մտածողության բազմածալ շերտեր, տարածք ու ավանդույթ։ Թումանյանը ինքը հայ ժողովուրդն է, մեր ինքնաճանաչումը և գենետիկ կոդը, որը բացելու ... Մանրամասն
Խմբագրել Հեռացնել
19.02.20 ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՐՔԸ ՄԵՐ ՄՏԵՐԻՄՆ Է, ՍՐՏԱԿԻՑ ԸՆԿԵՐԸ, ՀԱՐԱԶԱՏՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ
 Այսօր՝ Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, ամբողջ Հայաստանում նշում են՝ որպես գիրք նվիրելու օր: Այս օգտակար տոնը լայն տարածում է գտել գրողների միության նախագահ Լևոն Անանյանի շնորհիվ: Հենց նա 2008 թվականին առաջարկեց օրացույցում ավելացնել այս տոնը:  Օրվա խորհրդին հետևելով՝ Թումանյան համայնքի ղեկավար Լ. Զավարյանը աշխատակիցներին նվիրեց Գագիկ Անտոնյանի <<Եվ մի բույլ երախտավորներ>> գիրքը, մեջբերելով Ֆրենսիս Բեկոնի  հտևյալ խոսքերը <<Գրքերը մտքերի նավեր են՝ ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող>>,հորդորեց աշխատակիցներին շատ կարդալ և զարգացնելով մտքի թռիչքը՝ գիտելիքները ... Մանրամասն
Խմբագրել Հեռացնել
18.02.20 <<ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ՕՐ>> ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ

Սույն թվականի փետրվարի 18-ին Թումանյան քաղաքի <<Մանկական արվեստի դպրոց>>-ում տեղի ունեցավ կինոդիտում: Միջոցառումը նվիրված էր XX դարի նշանավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85 ամյակին:

Ներկաները մեծ բավականություն ստացան <<Մենք  ենք  մեր սարեր>>-ը ֆիլմից: 

Թումանյան քաղաքի երեխաները Հրանտ Մաթևոսյանի կյանքը և ստեղծագործությունները զետեղել էին պաստառի վրա և փակցրել ստեղծված <<Մաթևոսյանական>> անկյունում:

Խմբագրել Հեռացնել
12.02.20 ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ - 85 ԱՅՍՕՐ ԱՐՁԱԿԱԳԻՐ, ԿԻՆՈՍՑԵՆԱՐԻՍՏ ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է։
ՄԵԾԵՐԸ Հ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ… ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԱյստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին ... Մանրամասն
Խմբագրել Հեռացնել
30.01.20 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 28-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հունվարի 29-ին Թումանյան քաղաքի մանկական արվեստի դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 28-րդ տարելիցին:Երեխաների երգերի ու բանաստեղծությունների մեջ հնչում էր հայրենասիրական ոգին, ուժեղ կամքն ու արիությունը, խիզախությունն ու սերը՝ առ հայրենիք:Նրանք հպարտ էին, որ հայ են և հայրենիքի ապագա զինվորներ են:

Տոնդ շնորհավոր, Հայկական բանակ...

Տա Աստված, որ հայ զինվորի զենքը կրակի միայն տոնական միջոցառումների ժամանակ...  

Խմբագրել Հեռացնել
27.12.19 ԹՈՒՄԱՆՅԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ. ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Թումանյան համայնք (2019թ. 4-րդեռամսյակ)1. Բնակավայրերի քանակը՝ 7:2. Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝  11:3. Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝ 578:4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ որից`14-ական անգամ Աթան,Ահնիձոր,Լորուտ,Մարց,Շամուտ,Քարինջ բնակավայրերեն այցելել Թումանյան քաղաքից և  9-ական անգամ Թումանյան քաղաք են այցելել գյուղական բնակավայրերից:5.Ավագանու նիստերի քանակը՝ թվով 1:6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ 0:7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը`թվով 64-ը,  որից՝ 12-ը ք. Թումանյանում, 8-ը՝ գ. Քարինջում, 8-ը՝ գ. Մարցում, 12-ը՝ գ. Լորուտում, 6-ը՝ գ.Աթանում, 12-ը՝ գ. Շամուտում, 6-ը՝ գ. Ահնիձորում :1.Թումանյան քաղաքում ... Մանրամասն
Խմբագրել Հեռացնել
27.12.19 2019Թ. ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ՏԻՄ-ի և համայնքապետարանի աշխատակազմերի կողմից էլեկտրոնային եղանակով իրականացված գործառույթների և տրամադրված ծառայությունների վերաբերյալՀաշվետու  եռամսյակ - 2019թ. 4-րդ եռամսյակ№№ՀամայնքԲնակության վայրի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըԸնտանիքի կազմի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըԳույքահարկի վերաբերյալ տրված տեղեկանքների (զրոյական) քանակը Հողի հարկի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըՀողի և անասնագլխաքանակի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըԱզատ ոճի տեղեկանքների քանակըՔաղաքացիներից ստացված դիմումների քանակըԴիմումներին ի պատասխան ուղարկված գրությունների քանակըՀԿՏՀ-ի միջոցով մարզպետարան առաքված՝ համայնքի ... Մանրամասն
Խմբագրել Հեռացնել
27.12.19 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ

2019թ. դեկտեմբերի 27-ին Լորուտի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ում ամանորյա տրամադրություն էր: Ներդաշնակ զարդարված շքեղ դահլիճում հնչում էր երեխաների զվարթ ծիծաղը: Նրանք սպասում էին ամանորի հրաշքին և իրենց երազած նվերներին:

Մի Նոր տարի էլ եկավ. <<Տարիրնե՜րս անցա՜ն...>>

Խմբագրել Հեռացնել
25.12.19 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի բարեկամներ, գործընկերներ՝ Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների  կապակցությամբ: Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում: Ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:Թող 2020 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:Թող բոլորի ընտանիքներում լսվեն միայն մանկան ճիչեր:Թող 2020թ. մեր պետության սահմաններում խաղաղություն և անդորր տիրի: Ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչելու են առաջիկա օրերին մեր տներում ու ընտանիքներում, բոլոր բարեմաղթանքներին, որոնք դեռ ասելու եք միմյանց սիրով ու լավատեսությամբ:Մաղթում ... Մանրամասն
Խմբագրել Հեռացնել
19.12.19 ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Հարգելի՛ թումանյանցիներ,  սիրով տեղեկացնում ենք, որ Թումանյանի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մանկական արվեստի դպրոցի ամանորյա տոնական միջոցառումները կանցկացվեն.

  1. ք. Թումանյան դեկտեմբերի 26-ին ժամը 1200-ին,
  2. գ. Ահնիձոր դեկտեմբերի 19-ին ժամը  1200 -ին,
  3. գ. Լորուտ  դեկտեմբերի 27-ին ժամը 1100-ին,
  4. գ. Մարց դեկտեմերի 25-ին ժամը 1100-ին,
  5. գ. Շամուտ դեկտեմբերի 27-ին ժամը  1200-ին
  6. գ. Քարինջ դեկտեմբերի 23-ին ժամը 1200 -ին,
  7. Մանկական արվեստի դպրոց դեկտեմբերի 26-ին ժամը 1030-ին:

 
Թումանյանի համայնքապետարան 

Խմբագրել Հեռացնել
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Մանկապարտեզի հանդես
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner