Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3, 4, 5, 6 և 7-րդ կետերով, 10-րդ հոդվածի 4-րդ կետով, 13-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և 19-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված N 3-ի:
4.Սահմանել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում ոչ կենցաղային աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները ըստ անշարժ գույքի նպատակային և /կամ/ գործառնական նշանակության՝ համաձայն հավելված N 4-ի:
5. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը՝ համաձայն հավելված N 5-ի: |