Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ,,Հրապարակային սակարկությունների մասին,, օրենքով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2025թ. հոկտեմբերի 23-ի  N 77-Ա  որոշումը և  ,,ՄԱՐ-ՄՈՍ,, ՍՊԸ-ն կողմից տրված գույքերի գնահատման մասին փորձագետի 27.06.2025թ. N ԳԳ-2022-61 եզրակացությունները՝ 
Որոշում եմ.
1.2025 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 1100-ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող շարժական գույքերի աճուրդ- վաճառք` 3 լոտով դասական եղանակով:                                                                                                Լոտ 1. ,,VAZ -21102, պետհամարանիշ՝ 239 ԼԼ 70,,  մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա, Սեդան,կապույտ մետալիկ, թողարկման տարեթիվը՝ 2000թ., նույնականացման համարը՝ XTA211020Y0219052, վիճակը՝ միջինից ցածր, բենզինային, մեկնարկային գինը՝  360000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:  
Լոտ 2. ,,VAZ-21214, պետհամարանիշ՝ 704 ԼԼ 70,, մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա, Ունիվերսալ, սպիտակ,թողարկման տարեթիվը՝ 2004թ,, նույնականացման համարը՝  XTA21214041750126, վիճակը՝ միջինից ցածր, բենզինային, մեկնարկային գինը՝ 520000 (հինգ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ:         
   Լոտ 3. ,,UAZ- 2206, պետհամարանիշ՝ 600 ԼՍ 39,, միկրոավտոբուս,Վագոն,կանաչ արծաթականաչ, թողարկման տարեթիվը` 2007թ., նույնականացման համարը՝ XTT22069470408678,  վիճակը՝ միջինից ցածր, բենզինային, մեկնարկային գինը՝ 240000 (երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:                 2.Գույքերի աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:  Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ գույքի մեկնարկային գնի 50% -ի չափով: Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է,ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին  առաջարկած մասնակիցը: Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարիմ անդորրագիր և անձնագրի պատճեն: 
3. Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Թումանյանի համայնքապետարան` ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.Թումանյան,  Կենտրոնական 1: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ: Հեռախոս՝ 098-048-046