Ղեկավարվելով <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  Հ Հ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող  (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 30042020-06-0009 ) Թումանյան համայնք, ք.Թումանյան, 5-րդ փողոց,թիվ 3/9  հասցեում գտնվող 06-004-0220-0003  ծածկագրի բնակավայրերի նպատակային  նշանակության  0,01553 հա  մակերեսով ընդհանուր  օգտագործման գործառնական  նշանակության հողատեսքը  99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
 2. Հողամասի  մրցույթի վարձավճարի մեկնարկային  գինը  սահմանել՝  տարեկան 30000 ՀՀ դրամ, քայլի  չափը  սահմանել 1500 դրամ, նախավճարի  չափը սահմանել՝  1500 դրամ: