Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, որ հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, տրված՝ 13.11.2024թ․ / գրանցված սեղանամատյանում N 5435 գործ թիվ 371/, Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22․04․1991թ․ թիվ 6 որոշումից քաղվածքները և քաղաքացի Վրեժ Վովայի Շեկոյանի դիմումը՝
Որոշում եմ.
1. Վերականգնել և ճանաչել Վրեժ Վովայի Շեկոյանի /ծնված՝ 10/07/1978թ․/ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ, 5-րդ փողոց 4 փակուղի 8 հասցեում 06-035-0071-0033 ծածկագրում գտնվող 38.8 քմ մակերեսովբնակելի տան,4.7 քմ մակերեսովբնակելի տան բաց պատշգամբի,18.4 քմ մակերեսով անասնաշենքի, 40.4 քմ մակերեսով ծածկի և 0,12428 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2.Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
3. Բնակելի տունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ,կառուցված չէ առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով,հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: