|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հոկտեմբերի 2025 թվականի N 75-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդև 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025թ.հուլիսի 10-ի << Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին>> N 921- Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2025թ.սեպտեմբերի 18-ի N /27.1/42178-2025 գրությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 56- Ն որոշման մեջ կատարել փոփոխություն. 1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -9 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՄԱՂԱՔՅԱՆ ԱՐՍԵՆ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|