Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդև 34-րդ հոդվածներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2025թ.հուլիսի 10-ի << Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին>> N 921- Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2025թ.սեպտեմբերի 18-ի N /27.1/42178-2025 գրությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 56- Ն որոշման մեջ կատարել փոփոխություն. 1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |