Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 18 փետրվարի 2022թ. «Թումանյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ  18 -Ն որոշումը և հաշվի առնելով «Հովան» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հովհաննիսյանի (մուտք`742,2025 թվականի նոյեմբերի 3-ի) հայտը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնք, Դսեղ գյուղի, 4 հողամաս հասցեում գործող <<Հովան>> ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հովհաննիսյանի հայտը բավարարել և նրան տալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 01.01.2025-31.12.2025թթ. ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Անուշ Ամիրջանյանին՝ սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարաել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման մասնագետին՝ տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: