Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Թոումանյան համայնքի, Լորուտ գյուղում գտնվող 06-045-0178-0004 ծածկագրի գյուղատնտեսական նշանակության 0.07364 հա գործառնական նշանակության խոտհարքը աճուրդ- վաճառքով օտարելու մասին: 2.Հողամասի մեկնարկային գինը սահմանել 500000 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել 25000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել՝ 25000ՀՀ դրամ: |