Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով ,<<Նորմատիվիրավական ակտերի մասին >>Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ) ենթակետով ,հիմք ընդունելով բազմաբնակարան շենքերի բնակարանատերերի հետ կնքված մատուցվող ծառայությունների թվով 1-150 , իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված կենցաղային աղբի տեղափոխման համապատասխանաբար թվով 1-8 և 1-800 երկկողմ պայմանագրերը ` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքում 2019 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի: 2.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար: 3.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 12-Ն որոշումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |