|  Սուրեն Վաչագանի Թումանյանը ծնվել է ՀՀ Լոռու մարզի, Դսեղ գյուղում, 1988 թվականի նոյեմբերի 30-ին:
 1995-1996 թթ. սովորել  է Վանաձորի թիվ 17 միջնակարգ  դպրոցում:  1996-2003 թթ. սովորել է  Դսեղի Հ.Թումանյանի անվան միջնակարգ  դպրոցում: 2003-2005 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանում: 2005-2009 թթ. ուսումը շարունակել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում,ստացել է <<Ճանապարհային երթևեկության  կազմակերպում>> մասնագիտություն: 2009-2011 թթ. ծառայել  է ՀՀ Զինված ուժերում:  Ամուսնացած է,ունի երկու երեխա: |