Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի  21-րդ  ենթակետով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ և 37-րդ հոդվածներով,հիմք  ընդունելով  Լոռու  մարզպետի  26.03.2020թ. թիվ 01/111.5/02826-2020 գրությունը, <<Բիզնես Էքսպերտ>> ՍՊԸ-ի կողմից  2018թ.հուլիսի 10-ի իրական  արժեքի վերագնահատման  հաշվետվությունը  և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնք, գ.Քարինջ, 7-րդ փողոց, թիվ 17 հասցեում  գտնվող  /մանկապարտեզ՝վկայական 22122014-06-0025/բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության գույքը աճուրդ- վաճառքով օտարելու մասին: 1) Գույքի մեկնարկային գինը սահմանել՝10 000 000 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել՝ 500 000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել՝500 000 ՀՀ դրամ: 2. Ուժը կորցրած ճանաչել՝ Թումանյան համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 6-ի <<Թումանյան  համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման մասին>> թիվ 18-Ա որոշումը:  |