Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հ Հ օրենքի 42 հոդվածի 1-ին մաս 1-ին կետի 42-րդ ենթակետով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հավանության արժանացնել և տալ համաձայնություն քանդակագործ, (ազատ ստեղծագործող) Արտիկ Ամասիայի Քոչարյանի նախաձեռնությանը՝ իր միջոցներով բազալտ քարի վրա քանդակած Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Անդրանիկ Օզանյանի <<Զրույց>> մոնումենտալ քանդակները Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի տարածքում տեղադրելու առաջարկին:
2. Օրենքով սահմանված կարգով իրականացնել քանդակները տեղադրելու համար հողահատկացման գործընթացը: |