Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2025 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ,,Հրապարակային սակարկությունների մասին,, օրենքով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2025թ. հոկտեմբերի 23-ի  N 77  որոշումը և  ,,ՄԱՐ-ՄՈՍ,, ՍՊԸ-ն կողմից տրված գույքերի գնահատման մասին փորձագետի 27.06.2025թ. N ԳԳ-2022-61 եզրակացությունները՝ 

Որոշում եմ.

1.2025 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 1100-ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող շարժական գույքերի աճուրդ- վաճառք` լոտով դասական եղանակով:                                                                                                                                                  Լոտ 1. ,,VAZ -21102, պետհամարանիշ՝ 239 ԼԼ 70,,  մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա, Սեդան,կապույտ մետալիկ, թողարկման տարեթիվը՝ 2000թ., նույնականացման համարը՝ XTA211020Y0219052, վիճակը՝ միջինից ցածր, բենզինային, մեկնարկային գինը՝  360000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:                                                                                      Լոտ 2. ,,VAZ-21214, պետհամարանիշ՝ 704 ԼԼ 70,, մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենաՈւնիվերսալ, սպիտակ,թողարկման տարեթիվը՝ 2004թ,, նույնականացման համարը՝  XTA21214041750126, վիճակը՝ միջինից ցածր, բենզինային, մեկնարկային գինը՝ 520000 (հինգ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ:                                                                                            Լոտ 3. ,,UAZ- 2206, պետհամարանիշ՝ 600 ԼՍ 39,, միկրոավտոբուս,Վագոն,կանաչ արծաթականաչ, թողարկման տարեթիվը` 2007թ., նույնականացման համարը՝ XTT22069470408678,  վիճակը՝ միջինից ցածր, բենզինային, մեկնարկային գինը՝ 240000 (երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:                                                                                                          2.Գույքերի աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափովԱճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ գույքի մեկնարկային գնի 50% -ի չափովԵթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է,ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին  առաջարկած մասնակիցը: Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:                                             3. Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Թումանյանի համայնքապետարան` ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.ԹումանյանԿենտրոնական 1: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ: Հեռախոս՝ 098-048-046

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռոման Թորոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner