Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1135
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 91-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2019 թվականի N 91-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, 35-րդհոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի գ) ենթակետով, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների դրույթներով և  հաշվի  առնելով Մեխակ Հովարեխի Գալստյանի դիմումը (մուտք՝2019 թվականի սեպտեմբերի 2-ի N289)՝
որոշում եմ.

1.Թումանյանքաղաքի 5-րդ փողոցի թիվշենքի հարևանությամբ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման 0,00279 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 21.5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը համարել Թումանյան համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական:
2.Շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Հողամասի սահմանները որոշվում են <<ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:         
4.Շինությանը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե` ՀՀ Լոռու Լոռու մարզ, Թումանյան համայնք, Թումանյան քաղաք,5-րդ փողոց,թիվ 19 ավտոտնակ:
5.21.5 քմ մակերեսով  ավտոտնակը  և  դրանով  զբաղեցված,  պահպանման  և  սպասարկման  համար    առանձնացված 0.00279  հա  մակերեսով  հողատարածքը  գնման  նախապատվության  իրավունքով, ուղղակի   վաճառքի  կարգով  առաջարկել  կառույցն  իրականացնող  անձին` Մեխակ Հովարեխի Գալստյանին:    
6.
 Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ. թիվ  912 –Ն  որոշման  4-րդ  և  35-րդ   կետերով  սահմանված  կարգի  և  արժեքների  համաձայն .
1/շինության  օտարման  գին  սահմանել 21.5 քմ  x  350 դրամ = 7525 դրամ,   
 2/հողի օտարման  գին  սահմանել 27,9քմ  x  96 դրամ =  2678,4դրամ, 
ընդամենը`   10203,4 դրամ:
7. Հայաստանի  Հանրապետության   Կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  35.1  կետի համաձայն սահմանված  չափերով  ձևավորված  վաճառքի  գնին  հավելվում  են  տվյալ  միավորի  նկատմամբ   մինչև օտարումը  պետության  կամ  համայնքի  անվամբ  գույքային  իրավունքների պետական  գրանցման համար  իրականացված  վճարները`  ընդամենը  26 000 դրամ:  
 8.Մեխակ Գալստյանի կողմից  15  աշխատանքային  օրվա  ընթացքում գնման նախապատվության  առաջարկը չընդունելու  կամ  գնման  նախապատվության  առաջարկն  ընդունելուց  հետո  30-օրյա   ժամկետում  օրինականացված  կառույցի  և  դրա  համար  սահմանված  կարգով  առանձնացված  հողամասի   վաճառքի  գները  չվճարելու  դեպքում  5 աշխատանքային  օրվա  ընթացքում  կրկին  ներկայացնել  գրավոր   առաջարկություն անշարժ  գույքը  վարձակալելու  վերաբերյալ: Վարձակալության  իրավունքից ևս հրաժարվելու դեպքումայն  տնօրինել  18.05.2006թ. թիվ  912-Նորոշման  37-րդ  կետով սահմանված կարգով: 9.Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:    

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
  • Թույլտվություններ
  • Փաստաթղթերի պատմություն
Հանձնարարական

Հաղորդագրություն

Ավելացնել թույլտվություն

 

Փաստաթղթերի պատմություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner