Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թվականի նոյեմբերի 23-ի <<Հողարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին>> N 1910-Ն որոշմամբ սահմանված վերահուղարկավորման կարգի պահանջներով ,հաշվի առնելով ԱՆ <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից 12.09.2025թ. տրված եզրակացությունը և հիմք ընդունելով Դավիթ Շիմալյանի (մուտք՝ 08.09.2025թ. թիվ 605) դիմումը՝
Որոշում եմ.
1.Թույլատրել հանգուցյալ Արմիկ Կոլյայի Հովհաննիսյանի աճյունը (2020թ.-ին Թումանյան քաղաքում հողարկավորված) վերահողարկավորել Գյումրի համայնքի թիվ 3 գերեզմանատանը:
2. <<Թումանյան համայնքի կոմունալ տնտեսություն> ՀՈԱԿ-ին՝
- Սույն որոշումն ընդունել ի գիտություն և վերահուղարկավորման մասին կատարել օրենքով սահմանված գրանցումներ: