| Ղեկավարվելով << ՀՀ բյուջետային համակարգի մասին >>  ՀՀ օրենքի 33-րդ  հոդվածի 4-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>ՀՀ օրենքի  33-րդ և 34-րդ հոդվածներով և  հիմք ընդունելով Թումանյան  համայնքի ղեկավարի առաջարկությունը՝Թումանյան  համայնքի ավագանին որոշում է՝
  1. Թումանյան  համայնքի 2019 թ.բյուջեի ֆոնդային մասի եկամուտներում նախատեսել <<Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ(սուբվենցիաներ)՝ 13296.7 հազար ՀՀ դրամ:  2.   Թումանյան  համայնքի 2019 թ. բյուջեի ծախսերում  կատարել հետևյալ  փոփոխությունները ըստ ոլորտների՝                        1)  Բաժին(Ոլորտ) 6. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն:   Ծրագիր 1. Ջրամատակարարում:       Միջոցառումներ:Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում:       <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման >>(հոդվ.5113)  համար         համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտներից հատկացնել 7146,7 հազար ՀՀ դրամ:      Ծրագիր 2. Փողոցների լուսավորում:       Միջոցառումներ: Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում :      <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման >> (հոդվ.5113) համար համայնքի           բյուջեի ֆոնդային մասի եկամուտներից հատկացնել 6150.0 հազար ՀՀ դրամ:    3.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված սույն որոշման կետերից բխող  փոփոխություններին համապատասխան:4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 |