Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1132
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 94-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 սեպտեմբերի 2019 թվականի N 94-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33,34,37-րդ հոդվածների դրույթներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ <<Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ.ընդունված ՀՕ -199-Ն, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8 րդ կետի պահանջներով, 10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ -117-Ն օրենքով, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը և դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման  գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,իսկ առկա շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը,հիմք ընդունելով 23.08.2019թ.ժառանգության իրավունքի վկայագիրը` սեղանամատյան N 2338 և 2339,<<ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերը և լիազորված անձ Անահիտ Ավագյանի դիմումը՝
որոշում եմ.

1.Վերականգնել և ճանաչել քաղաքացիներ՝Տատյանա Պետրովնա Թորոսյանի, Վլադիմիր և Մարյամ Ամրաստանի Թորոսյանների,Գայանե Համլետի Քոչարյանի և Արթուր Սամվելի Թորոսյանի բաժնային սեփականության իրավունքը  Լոռու մարզ,Թումանյան քաղաք,4-րդ փողոց թիվ 2/3  հասցեում գտնվող 06-004-0006-0015 ծածկագրի 0,10835 հա հողամասի և հողամասում 1985 թվականին կառուցված 114,0 քմ մակերեսով բնակելի տան,1985թ.կառուցված 34,0քմ մակերեսով բաց պատշգամբների և 1985թ. կառուցված 11,3քմ մակերեսով մառանի  նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Բնակելի տանը տրամադրել  նոր <<ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.Թումանյան, 4-րդ փողոց,բն.տուն 2/3>> հասցեն:                                   
4.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:  
5.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 27-ի<<Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 4-րդ փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող բնակելի տան և զբաղեցրած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու և փոստային հասցե տրամադրելու մասին>> թիվ 85-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
  • Թույլտվություններ
  • Փաստաթղթերի պատմություն
Հանձնարարական

Հաղորդագրություն

Ավելացնել թույլտվություն

 

Փաստաթղթերի պատմություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner