| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով  և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 37-րդ հոդվածներով՝Թումանյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.
 1.Հաստատել Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի  քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի << Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական,հայեցողական,համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 58 -Ա որոշումը:
 3.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
 |