Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 356-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2025 թվականի N 356-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23–Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ 
Որոշում եմ.

1.2025 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 11-00-ին ՀՀ, Լոռու մարզի, Թումանյան համայնքի, Թումանյան քաղաքի, Սմարթ սենյակում գումարել Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ,հետևյալ օրակարգով.

1) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2025թ. հոկտեմբերի 23-ի հերթական նիստիօրակարգըհաստատելու մասին                  
2)
 Թումանյան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին
3)
 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին
4)
 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին
5)
 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական տարածքում գտնվողսահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին
6)
 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում կենցաղայիննշանակությանհրագործական III դասի և տեխնիկականնշանակության հրագործականարտադրատեսակներիկիրառման թույլատրելի վայրերը և ժամը սահմանելու մասին
7) Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին
  
 8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի N 56- Ն որոշման  մեջ  փոփոխություն կատարելու մասին
9)
 Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին
10) Համայնքապետարանի <VAZ>21102, <VAZ>21214 և <UAZ>2206
   մակնիշի ծառայողական ավտոմեքենաները օտարելու համաձայնություն տալու մասին
11)
 Թումանյանի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների  սեփականություն հանդիսացող ժամկետանց,փչացած և օգտագործման ոչ պիտանի գույքի դուրսգրմանը համաձայնություն տալու մասին
12) Թումանյանի
 համայնքապետարանի գույքացանկում ընդգրկելու մասին
13) ՀՀ
 Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու 
մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner