Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՐԻՆՋ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-110-0112-0084 ԾԱԾԿԱԳՐԻ 0.54212 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏԻԳՐԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի  Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70–րդ հոդվածներով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի գ) ենթակետը, 22-րդ և 23-րդ կետերի դրույթները, Թումանյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 65-Ա որոշումը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի «Թումանյան  համայնքի սեփականություն հանդիսացողհողամասը աճուրդով վաճառելու մասին» թիվ 8 արձանագրությունը, ըստ որի 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Թումանյանի  համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Քարինջ գյուղում գտնվող 
06-110-0112-0084 կադաստրային ծածկագրի 0.54212 հա մակերեսովգյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը սակարկության արդյունքում  հաղթող է ճանաչվել Տիգրան Վլադիմիրի Հարությունյանը՝

Որոշում եմ.

1. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող Քարինջ գյուղի կադաստրային քարտեզի 06-110-0112-0084 կադաստրայինծածկագրի 0.54212 հա մակերեսով գյուղատնտեսականնպատակայիննշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը,որն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, օտարել Տիգրան Վլադիմիրի Հարությունյանին՝ այսուհետև Գնորդ:
2. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 1575000 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ վճարել Թումանյան համայնքի բյուջեի N 900265132218 հաշվեհամարին:
3. Թումանյան համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ 2-օրյա ժամկետում կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:
4. Նախազգուշացնել Գնորդին, որ հողատարածքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական  վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները`30-օրյա ժամկետում պետական գրանցման:
5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner