Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով,ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն,N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով, ՀՀ կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, հիմք ընդունելով << ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը և Արթուր Թելմանի Սարգսյանի /մուտք՝ 31.08.2020թ. թիվ 206/ դիմումը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 06-004-0018-0009 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.00596 համակերեսով հողամասում Արթուր Թելմանի Սարգսյանի կողմից 2015թ.ինքնակամ կառուցված 59.6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ ք.Թումանյան,7-րդ փողոց, թիվ 10/41 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.00596 հա մակերեսով հողամասում Արթուր Թելմանի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 59,6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
3. Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և համայնքի գլխավոր հատակագծի պահանջներին,այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Ինքնակամ կառույցի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված, այն դասելով բնակավայրերի հողամասերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և փոփոխությունը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում ու համայնքի հողային հաշվեկշռում:
5.Օրինական ճանաչված ավտոտնակին տրամադրել` << ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, ք.Թումանյան,7-րդ փողոց, թիվ 10/41 ավտոտնակ>> հասցեն:
6.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված կառույցն իրականացրած Արթուր Թելմանի Սարգսյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ: