Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Թումանյան համայնքի ղեկավարի 2019թ. սեպտեմբերի 2-ի թիվ 91-Ա որոշմամբ քաղաքացի Մեխակ Հովարեխի Գալստրյանի կողմից Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 19 հասցեում ինքնակամ կառուցված 27.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչված համայնքի սեփականության իրավունքը /սեփ. վկայական` N 06092019-06-0055/,համայնքապետարանի գրավոր առաջարկությունը ՝վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով քաղաքացու կողմից տրված համաձայնությունը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 19 հասցեում գտնվող 27.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 0.00279 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար 9765 ՀՀ դրամ և 2678.4 ՀՀ դրամ արժեքներով, քաղաքացի Մեխակ Հովարեխի Գալստրյանին ուղղակի վաճառքով օտարելու համար:
|