Այսօր: Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 50-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 50-Ն


Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 62_Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << ՀՀ բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>ՀՀ օրենքի  33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան  համայնքի ավագանին որոշում է.

1.Թումանյան  համայնքի 2019 թ.բյուջեի վարչական մասի <<Համայնքի ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարներ>>եկամուտը նվազեցնել՝1830.0 հազար ՀՀ դրամով:
2.Թումանյան  համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասի ծախսերում  կատարել հետևյալ փոփոխությունները ըստ ոլորտների՝ 
1) Բաժին(Ոլորտ) 1.Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ,
Ծրագիր 1.Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում,
Միջոցառումներ, <<Կառավարչական ծախսեր>>(հոդված 4235) պայմանագրային ծառայություն  կատարելու համար նախատեսված ծախսը պակասեցնել 200,0 հազար ՀՀ դրամով,
Ծրագիր 2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ(այլ դասերին չպատկանող),
Միջոցառումներ,<<Հատուկ նպատակային այլ նյութեր>>(հոդված 4269) ձեռք բերելու համար նախատեսել 444,0 հազար ՀՀ դրամով ծախս,
2)  Բաժին(Ոլորտ) 4.Տնտեսական հարաբերություններ,
Ծրագիր 1. Ճանապարհային տրանսպորտ,
 Միջոցառումներ,<<Դրամաշնորհներ ոչ առևտրային կազմակերպություններին>>(հոդված 4637)  ծախսը ավելացնել 800,0 հազար ՀՀ դրամով,
Ծրագիր 2. Զբոսաշրջություն:
 Միջոցառումներ, <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ >>(հոդված 4639) նախատեսված ծախսը պակասեցնել 430,0 հազար ՀՀ դրամով,
3) Բաժին(Ոլորտ) 6. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն,
Ծրագիր 1. Ջրամատակարարում,
Միջոցառումներ, Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին,
<< Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին >>(հոդված 4622)ծախսը  ավելացնել 1416.0 հազար ՀՀ դրամով, 
Բաժին(Ոլորտ) 8.Հանգիստ մշակույթ և կրոն,
Ծրագիր 1.Այլ մշակութային կազմակերպություններ,
Միջոցառումներ,<<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>>(հոդված 4239) համար նախատեսված ծախսը պակասեցնել 600.0 հազար ՀՀ դրամով,
Միջոցառումներ,<<Հատուկ նպատակային այլ նյութեր>>(հոդված 4269) ձեռք բերելու համար նախատեսված ծախսը պակասեցնել 600,0 հազար ՀՀ դրամով,
4) Թումանյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 2660,0 հազար ՀՀ դրամ տրամադրել վերը նշված փոփոխությունները իրականացնելու համար:
3.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված սույն որոշման կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner