Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ)ենթակետով և հիմք ընդունելով <<Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի տնօրեն Հայարփի Ատոմի Սարգսյանի զեկուցագիրը՝
որոշում եմ.
1.Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող՝<<Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի շենքին (ծածկագիր՝06110-017-000003-001) մակերեսը 355,9քմ և նրա կառուցման ու սպասարկման համար նախատեսված 0,142 հա հողամասին տրամադրել նոր փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ , Թումանյան համայնք,գյուղ Քարինջ,Միտյա Մկրտումյանի փողոց ,շ.46:
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: