Ղեկավարվելով <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  76,77 և 78-րդ  հոդվածների պահանջներով և  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Թոումանյան համայնք, գ.Քարինջ,06-110-0136-0005 ծածկագրի գյուղատնտեսական նշանակության 1.01295հա մակերեսով  գործառնական նշանակության այլ հողատեսքը  մրցույթով, 3 տարի ժամկետով վարձակալության տալու համար:
2.Հողամասի վարձակալության մեկնարկային գինը  սահմանել 10000 ՀՀ դրամ, քայլի  չափը սահմանել 500 ՀՀ դրամ,նախավճարի չափը սահմանել 500 ՀՀ դրամ: