Ղեկավարվելով << ՀՀ բյուջետային համակարգի մասին >> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Թումանյան համայնքի 2019 թ.բյուջեի ֆոնդային մասի եկամուտներում նախատեսել <<Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ(սուբվենցիաներ)՝ 13296.7 հազար ՀՀ դրամ:
2. Թումանյան համայնքի 2019 թ. բյուջեի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները ըստ ոլորտների՝
1) Բաժին(Ոլորտ) 6. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն:
Ծրագիր 1. Ջրամատակարարում:
Միջոցառումներ:Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում:
<<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման >>(հոդվ.5113) համար
համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտներից հատկացնել 7146,7 հազար ՀՀ դրամ:
Ծրագիր 2. Փողոցների լուսավորում:
Միջոցառումներ: Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում :
<<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման >> (հոդվ.5113) համար համայնքի
բյուջեի ֆոնդային մասի եկամուտներից հատկացնել 6150.0 հազար ՀՀ դրամ:
3.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված սույն որոշման կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: