Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն՝ 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրելու համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնքի Աթան բնակավայրում գտնվող 06-011-0149-0031 ծածկագրի /վկ. 2657313/ գյուղատնտեսական նշանակության 1.0315հա վարելահողը: 2.Հողամասի վարձակալության մեկնարկային գինը սահմանել՝ 5100 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել՝ 255 ՀՀ դրամ,նախավճարի չափը սահմանել՝ 255 ՀՀ դրամ: |