Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով և հիմք ընդունելով Թումանյան քաղաքի բնակիչ Արմեն Գալստյանի դիմումը՝
որոշում եմ.
1.Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-017-000011 ծածկագրի 0.0302 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել նոր փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ , Թումանյան համայնք, ք.Թումանյան, 6-րդ փողոց,թիվ 33 հողամաս::
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: