Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվիառնելով Թումանյան համայնքի ղեկավարի 2019թ. նոյեմբերի 21-ի թիվ 131-Ա որոշմամբ քաղաքացի Անուշ Սուրենի Ղալայանի կողմից Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 9/29 հասցեում ինքնակամ կառուցված 24.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչված համայնքի սեփականության իրավունքը /սեփ. վկայական` N 11122019-06-0065/, համայնքապետարանի գրավորառաջարկությունը ՝վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով քաղաքացու կողմից տրված համաձայնությունը և հիմքը ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 9/29 հասցեում գտնվող 24.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 0.00249 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար 8715 ՀՀ դրամ և 2390.4 ՀՀ դրամ արժեքներով, քաղաքացի Անուշ Սուրենի Ղալայանին ուղղակի վաճառքով օտարելու համար: |