Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով հողամասի սեփականատեր Վասիլի Վարուժանի Ստեփանյանի 08.08.2019թ. դիմումը և ներկայացված <<Էկո/ագրոտուրիզմի զարգացումը Լոռու մարզում>> բիզնես-ծրագիրը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղում քաղաքացի Վասիլի Վարուժանի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-045-0177-0004 և 06-045-0178-0004 կադաստրային ծածկագրով՝ 0,36 հա և 0,07364 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքները հանգստի գոտի կառուցելու նպատակով բնակավայրերի հողերի նպատակային նշանակությունը հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության փոխադրմանը:
2. Համայնքի ղեկավարին՝հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկության վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման՝ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը:
|