Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 8-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մարտի 2019 թվականի N 8-Ն

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << ՀՀ բյուջետային համակարգի մասին >>  ՀՀ օրենքի 33-րդ  հոդվածի 4-րդ մասով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի  33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Թումանյան  համայնքի  ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան  համայնքի ավագանին որոշում է.

 1. Թումանյան  համայնքի 2019 թ.բյուջեի ծախսերում կատարել   հետևյալ   փոփոխությունները ըստ ոլորտների՝ 
 1)  Բաժին(Ոլորտ) 1.Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
      Ծրագիր 1.
     Միջոցառումներ:  Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում:
Համայնքի բնակավայրերում համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի և  շինությունների վերանորոգման և բարեկարգման համար <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում >> (հոդվ.5113) նախատեսել 10533.0 հազ.ՀՀ դրամ ծախս:
2)  Բաժին(Ոլորտ)4.Տնտեսական հարաբերություններ
          Ծրագիր 1.
         Միջոցառումներ: Գյուղատնտեսություն:
Համայնքի բնակավայրերում անասնաբուժական ծառայության մատուցման համար 

 <<Մասնագիտական ծառայություն>>(հոդվ.4241) նախատեսված  ծախսը ավելացնել 205.0     հազ.ՀՀ դրամով:
         Ծրագիր 2.
 Միջոցառումներ: Ճանապարհային տրանսպորտ:

   Համայնքի բնակավայրերում բնակավայրային ճանապարհների վերանորոգման    և բարեկարգման համար <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում >>  (հոդվ.5113)  նախատեսել 1100.0 հազ.ՀՀ դրամ ծախս:
3)  Բաժին(Ոլորտ)6.Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն
 Ծրագիր 1.
Միջոցառումներ:Ջրամատակարարում: 
 Համայնքի կազմի մեջ ընդգրկված Լորուտ,Մարց և Քարինջ բնակավայրերում առաջնահերթ  լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերի իրականացման  համար այն է՝խմելու ջրի  արտաքին ցանցի վերանորոգում,  համայնքի կողմիցտրամադրել <<Կապիտալ  դրամաշնորհներ  միջազգային կազմակերպություններին>> որպես ներդրում՝  3370.0 հազ.
ՀՀ դրամ և խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ կատարելու  համար՝4980,027 հազ. ՀՀ դրամ: 
 Ծրագիր 2.
Միջոցառումներ:Փողոցների լուսավորում:
 Համայնքի բնակավայրերում փողոցների լուսավորության համակարգի ընդլայնման և բարեկարգման համար <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում >> (հոդվ.5113) նախատեսել 3450.0 հազ.ՀՀ դրամ ծախս:
4)  Թումանյան  համայնքի 2019 թ.բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 3575.0 հազ. ՀՀ   դրամ և տրամադրել վերը նշված ոլորտներում համապատասխան հոդվածային  ծախսերը  կատարելու համար:
2. Համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը գումարով՝    8,773,753.70 հազ. ՀՀ դրամը և բյուջեի ֆոնդային մասի ժամանակավոր ազատ  մնացորդը  ուղղել վերը նշված կապիտալ ծրագրերի իրականացմանը:
3.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված սույն որոշման կետերից բխող  փոփոխություններին համապատասխան:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -5

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ

ՎԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner