Ղեկավարվելով << ՀՀ բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Թումանյան համայնքի 2019 թ.բյուջեի վարչական մասի <<Համայնքի ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարներ>>եկամուտը նվազեցնել՝1830.0 հազար ՀՀ դրամով:
2.Թումանյան համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները ըստ ոլորտների՝
1) Բաժին(Ոլորտ) 1.Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ,
Ծրագիր 1.Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում,
Միջոցառումներ, <<Կառավարչական ծախսեր>>(հոդված 4235) պայմանագրային ծառայություն կատարելու համար նախատեսված ծախսը պակասեցնել 200,0 հազար ՀՀ դրամով,
Ծրագիր 2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ(այլ դասերին չպատկանող),
Միջոցառումներ,<<Հատուկ նպատակային այլ նյութեր>>(հոդված 4269) ձեռք բերելու համար նախատեսել 444,0 հազար ՀՀ դրամով ծախս,
2) Բաժին(Ոլորտ) 4.Տնտեսական հարաբերություններ,
Ծրագիր 1. Ճանապարհային տրանսպորտ,
Միջոցառումներ,<<Դրամաշնորհներ ոչ առևտրային կազմակերպություններին>>(հոդված 4637) ծախսը ավելացնել 800,0 հազար ՀՀ դրամով,
Ծրագիր 2. Զբոսաշրջություն:
Միջոցառումներ, <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ >>(հոդված 4639) նախատեսված ծախսը պակասեցնել 430,0 հազար ՀՀ դրամով,
3) Բաժին(Ոլորտ) 6. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն,
Ծրագիր 1. Ջրամատակարարում,
Միջոցառումներ, Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին,
<< Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին >>(հոդված 4622)ծախսը ավելացնել 1416.0 հազար ՀՀ դրամով,
Բաժին(Ոլորտ) 8.Հանգիստ մշակույթ և կրոն,
Ծրագիր 1.Այլ մշակութային կազմակերպություններ,
Միջոցառումներ,<<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>>(հոդված 4239) համար նախատեսված ծախսը պակասեցնել 600.0 հազար ՀՀ դրամով,
Միջոցառումներ,<<Հատուկ նպատակային այլ նյութեր>>(հոդված 4269) ձեռք բերելու համար նախատեսված ծախսը պակասեցնել 600,0 հազար ՀՀ դրամով,
4) Թումանյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 2660,0 հազար ՀՀ դրամ տրամադրել վերը նշված փոփոխությունները իրականացնելու համար:
3.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված սույն որոշման կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: