Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հ Հ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող  (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 05052020-06-0022 ) Թումանյան համայնք, Թումանյան քաղաք  06-004-0003-0112  ծածկագրի հասցեում գտնվող  գյուղատնտեսական նպատակային  նշանակության  0,4127 հա  մակերեսով այլ հողեր  գործառնական նշանակության հողատեսքը  աճուրդ- վաճառքով  օտարելու  համար:
2. Հողամասի  մեկնարկային  գինը  սահմանել  250000 ՀՀ դրամ, քայլի  չափը  սահմանել 12500 ՀՀ դրամ, նախավճարի  չափը սահմանել՝  12500 ՀՀ դրամ: