Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2020 թվականի N 66-Ա

ԱՐՄԵՆ,ԱՐՏԱՇ ԵՎ ԱՇԽԵՆ ՄԱՄԻԿՈՆԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՌԱՆԻ,ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՒՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ քաղ. օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով,ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն,N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով, ՀՀ կառավարույան 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,հիմք ընդունելով << ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի  կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը և Արմեն Մամիկոնի Գալստյանի /մուտք. 09.07.2020թ. թիվ 170/ դիմումը՝                       
որոշում եմ.

1.Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0020-0018 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում Արմեն,Արտաշ և Աշխեն Մամիկոնի Գալստյանների կողմից 2000թ. ինքնակամ կառուցված 32.94քմ արտաքին մակերեսով մառանի և 11.6քմ բաց պատշգամբի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:

2.Օրինականացնել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0020-0018 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում Արմեն,Արտաշ և Աշխեն Մամիկոնի Գալստյանների կողմից 2000թ. ինքնակամ կառուցված 32.94 քմ արտաքին մակերեսով մառանը և 11.6քմ մակերեսով բաց պատշգամբը՝  սպասարկման համար զբաղեցրած  0.02986 հա մակերեսով հողամասով:

3. Մառանը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինկան նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

5. Անշարժ գույքին տրամադրել փոստային նոր <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան, 6-րդ փողոցթիվ 35>> հասցեն:

6. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի  նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված կառույցն իրականացրած անձանց՝ ԱրմենԱրտաշ և  Աշխեն Մամիկոնի Գալստյաններին մառանը,բաց պատշգամբը և հողամասն ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 44

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner