Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՕԳՈՍՏՈՍԻ 2022թվականի N 224-Ա

06-012-0003-0016 ԾԱԾԿԱԳՐԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հաշվի առնելով, որ բնակելի տունը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով, ԱՁ «Սարգիս Թամազյան» կողմից տրված հողամասի և բնակելի տան հատակագծերը և Ազատուհի Անաստասի Անտոնյանի/մուտք՝08,06,2022թ. թիվ 383/դիմումը

 Որոշում եմ՝

1. Թումանյան համայնքի Ահնիձոր գյուղի կադաստրային քարտեզի 06-012-0003-0016 ծածկագրում գտնվող 1986 թվականին կառուցված 51.2 քմ մակերեսով բնակելի տունը և կառուցման և սպասարկման համար զբաղեցրած 0.0108 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքի ուժով համարել Ազատուհի Անաստասի Անտոնյանի (ծնված՝ 17.05.1961թ.) սեփականությունը: 
2. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի
 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3.Վերը նշված գույքին տրամադրել նոր փոստային <<ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ. Ահնիձոր, 2 -րդ փողոց,4/1 բնակելի տուն>>
հասցե:

4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան