Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2025 թվականի N 352-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 284-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով`

Որոշում եմ.

1.Թումանյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 18-ի N 284-Ա որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

<<Հողամասի սահմանները ճշգրտելու, հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը ճանաչելու և հողամասը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք հողատեսք դարձնելու մասին>>

2.Թումանյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 18-ի N 284-Ա որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

<<Հիմք ընդունելով Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ. N 6 որոշումով հանգուցյալներ Արաքսի Մուխայելի Ղազարյանին և Արտաշ Հովհաննեսի Ղազարյանին հատկացված և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ճանաչել Սիրվարդ Հրայրի Անտոնյանի սեփականության իրավունքը 0,63955 հա հողամասի նկատմամբ, որի սահմանները որոշվում են համաձայն <<ԿԱՐՏՈԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագծի>>։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թ.  
ք. Թումանյան