ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 207-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 ապրիլի 2021 թվականի << ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 698-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 16/05/2024թ. << Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> N 698-Ն որոշումը՝
Որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Շամուտ բնակավայրում գտնվող, Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող, 06-085-0159-0002 կադաստրային ծածկագրի 0.2600 հա մակերեսով գյուղատնտեսական պատակային նշանակության վարելահողի գործառնական նշանակությունը փոխել 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան