Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 147-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Լոռու մարզպետի 2025թ. ապրիլի 10-ի N 01/105.3.2/03255-2025 գրությունը`

Որոշում եմ.

1.2025 թվականի մայիսի 3-ին Թումանյան համայնքում կազմակերպել համապետական շաբաթօրյակ:

2.Հանձնարարել համայնքի կազմի մեջ գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին,ՀՈԱԿ-ների տնօրեններին  և  բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին`անկախ սեփականության ձևից.

1/համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի ու տարածքների սխեմաների համաձայն կատարել համայնքի բնակավայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ` ձմռան ամիսների ընթացքում կուտակված աղբից մաքրել շրջակա միջավայրը, 

2/առանձնակի հսկողություն սահմանել զբոսաշրջային և պատմամշակութային տարածքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ,

3/բնակավայրերի հասարակական վայրերում,հիմնարկ-ձեռնարկներում և ավտոճանապարհների հարակից տարածքներում կատարել ծառատունկ,ինչպես նաև պահպանել կանաչ տարածքները,

4/ ապահովել համայնքի  բնակավայրերում աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի,այդ թվում մասնագիտացված բեռնատար մեքենայի ներգրավվածությունը նշված  աշխատանքներում:

3.Այդ աշխատանքներին ներգրավել նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին, դպրոցի աշակերտներին, մանկավարժներին և համայնքի բնակչությանը:

4.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել <<Թումանյան համայնքի կոմունալ տնտեսություն>> ՀՈԱԿ-ի տնօրենի և վարչական ղեկավարների վրա:

5.ՈՒժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 07-ի <<Թումանյան համայնքում համապետական շաբաթօրյակ կազմակերպելու մասին>> թիվ 123-Ա որոշումը: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան