 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 169-Ա
ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 -րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով ՀՀ ԱՆ սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի 14.06.2022թ. գրությունը, Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը N 1330938 տրված 30.06.2004թ. և համայնքային ծառայության երկրորդ կարգի մասնագետի առաջարկությունը՝
Որոշում եմ.
1.Դսեղ գյուղի բնակիչ Արամ Գառնիկի Եգանյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի,Դսեղ գյուղի տնամերձի (ծած.06-035-077-000003) մակերեսի չափը՝ 0,095 հա բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել նոր փոստային <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Դսեղ, 21-րդ փողոց, 3 հողամաս>> հասցե:
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան