Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՀՈՒՆԻՍԻ 2024թվականի N 237-Ա

ԱՇՈՏ ՄԵԽԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՄՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ,ՄԱՌԱՆԻ ԵՎ ՄԱՌԱՆԻ ՆԿՈՒՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ  պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով ԱՁ «ՏՍ ՌԻԵԼԹԻ»ՍՊԸ-Ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը և Աշոտ Կիրակոսյանի/մուտք՝ 25.12.2023թ. թիվ 756/ դիմումը՝
Որոշում եմ.

1. Ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը Աշոտ Մեխակի Կիրակոսյանիկողմից համայնքային սեփականություն հանդիսացող կադաստրային քարտեզի 06-085-0017-0005 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,03062 հա մակերեսով հողամասում գտնվող, ինքնակամ կառուցված 66․7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի (ներքին մակերես՝ 49․70)  և 30․4 քմ արտաքին մակերեսով մառանի և մառանի նկուղի (ներքին մակերես՝ 24․90) նկատմամբ :

2. Օրինականացնել Թումանյան համայնքի Շամուտ գյողում գտնվող, կադաստրային քարտեզի 06-085-0017-0005 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,03062 հա մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 2016թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024KDDPYZ ծածկագրով հաշվառված, 667 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի (ներքին մակերես՝ 4970)  և 304 քմ արտաքին մակերեսով մառանի և մառանի նկուղի (ներքին մակերես՝ 2490):

3. Թումանյան համայնքի Շամուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-085-0017-0005 ծածկագրից առանձնացված 0,03062 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել փոստային « ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գյուղ Շամուտ 11-րդ փողոց, 1/4 ավտոտնակ» հասցեն:

4. Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5. Ավտոտնակի և մառանի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Աշոտ Մեխակի Կիրակոսյանին  օրինականացված ավտոտնակը,մառանը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան