Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՕԳՈՍՏՈՍԻ 2022թվականի N 218-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՐՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՈԶԱԼԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԱՄԱՍ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-071-0110-0102 ԾԱԾԿԱԳՐԻ 0,068 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ,ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ 648,4 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԿԻՍԱՔԱՆԴ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70–րդ հոդվածներով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի գ) ենթակետը, 22-րդ և 23-րդ կետի դրույթները, Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի
7-ի թիվ 49-Ա որոշումը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2022 թվականի օգոստոսի
3-ի «Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը և հողամասը կրկնակի աճուրդով վաճառելու մասին» թիվ 1 արձանագրությունը, ըստ որի 2022 թվականի օգոստոսի 3-ին Թումանյանի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Մարց գյուղում գտնվող 06-071-0110-0102 կադաստրային ծածկագրի 0,068 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլարտադրական նպատակային 
նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և հողամասում առկա 646,4 քմ մակերեսով կիսաքանդ շինության սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Տիգրան Դավթյանը՝

 Որոշում եմ.

  1.     ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող Մարց բնակավայրի Խոզալանների հանդամաս թիվ 1 հասցեում գտնվող 06-071-0110- 0102կադաստրային ծածկագրի 0,068 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտա-գործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և հողամասում 

    առկա 646,4 քմ մակերեսով կիսաքանդ շինությունը, որը չի համարվում Հայաստանի 
    Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, օտարել Տիգրան Սեյրանի Դավթյանին՝այսուհետ Գնորդ:

    2.    Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 2 625 000 (երկու միլիոն վեց հարյուր քսանհինգ հազար)  ՀՀ դրամ վճարել Թումանյան համայնքի բյուջեի 
    N 900265123167 հաշվին:

    3.    Լիազորել Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Ռ. Թորոսյանին՝ հողատարածքի համար ձևավորված գինը վճարելուց հետո, 2-օրյա ժամկետում Թումանյան համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:

    4.    Նախազգուշացնել Գնորդին, որ հողատարածքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

    5.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան