 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 204-Ա
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 6-րդ փողոց, 29 հողամաս հասցեում գտնվող, 06-004-0020-0024 կադաստրային ծածկագրի 0,00699 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 30-ի N 183-Աորոշումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան