Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՕԳՈՍՏՈՍԻ 2022թվականի N 219-Ա

ՌՈՒԴԻԿ ՍԱՐԳՍԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով քաղաքացի Ռուդիկ Սարգսի Հովակիմյանի /մուտք՝ 04.08.2022թ. թիվ 545/ դիմումը, Հողային բարեփոխ. և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ.  թիվ 6 որոշումը, <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ–ի կողմից կազմված հողամասի հատակագիծը,տրված 05.12.2011թ, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հողվածի 2-րդ կետի 4-րղ հոդվածով  և ՀՀ ՀՕ 60-րդ և 64-րդ հոդվածներով՝

 Որոշում եմ.

1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-035-0073-0026 ծածկագրի 0.12182 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի

կառուցապատման հողամասի նկատմամբ Ռուդիկ Սարգսի Հովակիմյանի /ծնվ. 15.07.1947թ./ սեփականության իրավունքը։

2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ընդգրկված չէ ՀՀ ՀՕ 60 -րդ հոդվածով սահմանված  հողամասերի ցանկում,չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց  իրավունքները։

3. Հողամասի սահմանները որոշվում է համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

4. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան