 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՕԳՈՍՏՈՍԻ 2022թվականի N 221-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԼՈՐՈՒՏԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ»,«ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԻՆՋ ԳՅՈՒՂԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 31-Ա որոշումը, Լոռու մարզպետի 2022 թվականի օգոստսի 02-ի N 01 /106.3.1/06517-2022 և «Թումանյանի քաղաքային համայնքի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ՝ 2022 թվականի օգոստոս 4-ի գրությունները՝
որոշում եմ.
1.ՀՀ Լոռու մարզի Թումանյան «Դսեղ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն»,«Լորուտի նախադպրոցական ուսումնական հաստատություն»,«Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2022 թվականի օգոստոսի 16 և 17 -ին կայանալիք մրցույթներն անցկացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ՝
Սուրեն Վաչագանի Թումանյան ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու անդամ,համայնքի ղեկավար
հանձնաժողովի քարտուղար՝Ռուզաննա Գուրգենի Շահվերդյան - Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ
հանձնաժողովի անդամներ՝Անահիտ Բարոյան ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության մասնագետ,
Մարիամ Պողոսյան ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության մասնագետ,
Համլետ Քոչարյան «Թումանյանի քաղաքային համայնքի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային
կազմակերպության տնօրեն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան