Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 123-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՍԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿՈՒՂԻ,ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ,ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԻ,ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ,ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով,<< Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀՕ -117-Ն օրենքով, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի  պահանջներով, <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> ՀՀ ՀՕ 510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ և 64-րդ հոդվածներովինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի  տունը,դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը  չի 
գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների 
օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները,  իսկ առկա բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը,  հիմք ընդունելով Դսեղ գյուղի հողային  բարեփոխումների և  սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի  22 ապրիլի 1991թ.N 6 արձանագրության քաղվածքը, <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> անշարժ գուjքի գործակալության կողմից տրված հողամասերիի և շինության հատակագծերը, հիմք ընդունելով 05.05.2022թ. ըստ ժառանգության իրավունքի վկայագիրը` գործ N 117 և Դսեղ գյուղի բնակիչ Ռոբերտ Արշակի Շեկոյանի /մուտք՝ 05.05.2022թ. թիվ 303/դիմումը՝
Որոշում եմ.

1. Վերականգնել և ճանաչել Ռոբերտ Արշակի Շեկոյանի /ծնված 11.10.1945թ./ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ ,փողոց 25, թիվ 21 հասցեում գտնվող  06-035-0082-0001 ծածկագրի 0,20783 հա մակերեսով հողամասի և հողամասում 1930 թվականին կառուցված 29.4քմ մակերեսով բնակելի տան, 8.0 քմ մակերեսով նկուղի, 18.0 քմ մակերեսով անասնաշենքի և 4.5 քմ մակերեսով անասնաշենքի բաց պատշգամբի նկատմամբ՝ որպես օրինական գույք:

2. Վերականգնել և ճանաչել Ռոբերտ Արշակի Շեկոյանի /ծնված 11.10.1945թ./ սեփականության իրավունքը Թումանյան համայնք,գյուղԴսեղում   գտնվող 0.44993 հա մակերեսով վարելահողի նկատմամբ:

3.Վերականգնել և ճանաչել Ռոբերտ Արշակի Շեկոյանի /ծնված 11.10.1945թ./ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղում գտնվող   0.03594 հա մակերեսով վարելահողի նկատմամբ:

4.Վերականգնել և ճանաչել Ռոբերտ Արշակի Շեկոյանի /ծնված 11.10.1945թ./ սեփականության իրավունքը Թումանյան համայնք,գյուղ Դսեղում   գտնվող 0.78982 հա մակերեսով խոտհարքի նկատմամբ:

5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

6. Բնակելի տունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, կառուցված չէ առանց քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով:   

7.Զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ ՀՀ <<Հողային օրեսնգրքի >> 60–րդ հոդվածով սահմանված հողամասերում այդ թվում` ինժեներատրանսպորտային  օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ,սեփականության իրավունքի  ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:

 8. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում։

9. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 13 մայիսի 2022 թվականի N 111-Ա որոշումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան