Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈՒՆԻՍԻ 2024թվականի N 232-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀկառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով,  չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, տրված՝ 1206․2024թ․ /գրանցված է սեղանամատյանում N 2414 գործ թիվ 171,  և քաղաքացի Ներսես Լևոնի Շահվերդյանի /մուտք՝ 12․06.2024թ. թիվ 351/ դիմումը՝

Որոշում եմ.

1. Վերականգնել և ճանաչել Ներսես Լևոնի Շահվերդյանի  /ծնված՝ 20․061958թ/ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, ք․ Թումանյան, 5-րդ փողոց, 7 շենք բնակարան 13 հասցեում գտնվող 72․90 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ:
2Ներսես Լևոնի Շահվերդյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին տրամադրել նոր փոստային հասցե՝ <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք․ք․Թումանյան,փողոց 5 շենք 7 բնակարան 13>>:
3. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան